Հոնկոնգում ոստիկանությունը ձերբակալել Է փողոցային անկարգությունների 266 մասնակիցների

Մեկնաբանելով այսօրվա իրադարձությունները՝ Ջոն Ցզեն նշել Է, որ արմատապես բողոքողներն առավոտվանից կանգնեցրել են բարիկադներ եւ արգելափակել ճանապարհներն ամբողջ Հոնկոնգի 120 կետերում

Հոնկոնգի իրավապահ մարմինների աշխատակիցներն անցյալ շաբաթ ձերբակալել են փողոցային անկարգությունների 266 մասնակիցների: Նոյեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել Է ոստիկանության սուպերինտենդանտ Ջոն Ցզեն: «Անցյալ երկուշաբթի օրվանից ոստիկանությունն ընդհանուր առմամբ ձերբակալել Է 266 մարդ, ներառյալ 11-ից մինչեւ 74 տարեկան 212 տղամարդ եւ 54 կին: Նրանց մեղադրում են անօրինական ժողովների, զենք պահելու եւ վանդալիզմի ակտեր կատարելու մեջ»,- ճշտել Է նա:

Մեկնաբանելով այսօրվա իրադարձությունները՝ Ջոն Ցզեն նշել Է, որ արմատապես բողոքողներն առավոտվանից կանգնեցրել են բարիկադներ եւ արգելափակել ճանապարհներն ամբողջ Հոնկոնգի 120 կետերում: «Նրանք կատարել են վտանգավոր արարքներ. կողմնակի առարկաներ են նետել մետոյի ռելսերին, սարքել հրկիզումներ, հրկիզող խառնուրդով շշեր նետել գետնուղու վագոններում»,- ասել Է սպան:

Ամռան սկզբին Հոնկոնգում բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել արտահանձնման մասին օրինագիծ ընդունելու՝ իշխանությունների մտադրության դեմ, որը թույլ Է տալիս իրավախախտներին հանձնել մայրցամաքային Չինաստանին: Չնայած օրինագծի հետկանչմանը, ընդդիմության կողմնակիցներն ուսանողական երիտասարդության թվից պատրաստակամություն են հայտնում շարունակելու անկարգությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: