Պուտինը կառավարության անդամներին հորդորել է հետևել իր օրինակին և գրիպի դեմ պատվաստվել

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հայտնել էր, որ 13 տարվա ընթացքում երկրում գրիպով հիվանդացության դեպքերը նվազել են ավելի քան 13 անգամ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում նիստի ժամանակ հորդորել է կառավարության անդամներին հետևել իր օրինակին և գրիպի դեմ պատվաստվել:

Նա նշել է, որ, իր կարծիքով, կառավարության անդամները գրիպի վտանգի տակ են, քանի որ աշխատանքի բերումով առավել շատ են շփվում մարդկանց հետ, գրում է RT կայքը:

Նախագահը նաև հետաքրքրվել է, թե նախարարներից քանիսն են պատվաստումներ ստացել: Պարզվել է, որ պետության ղեկավարը ներառյալ՝ պատվաստվել են ընդամենը չորս անձինք:

Պուտինը նաև խնդրել է  մտածել այս ուղղությամբ և դրան նույնպես կարևորություն տալ:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահը հայտնել էր, որ 13 տարվա ընթացքում երկրում գրիպով հիվանդացության դեպքերը նվազել են ավելի քան 13 անգամ: