Ահաբեկիչներն սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովվին և նրա հորը

Հայ քահանայի և նրա հոր վրա կրակել են զենքով

 «Արևելքի» տեղեկություններով` ահաբեկիչներն այսօր առավոտյան սպանել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանին և նրա հորը՝ Աբրահամ Պետոյանին:

Նրանք սպանվել են Դեր Զորում, երբ սեփական ավտոմեքենայով մեկնել էին օգնություն ցուցաբերելու Դեր Զորում ապրող մի քանի հայ ընտանիքների և տեղեկանալու համայնքի կյանքի մասին:

Հայ քահանայի և նրա հոր վրա կրակել են զենքով: Նրանց ուղեկցած սարկավագը վիրավորվել է: