2019 թվականի նոր հիթը՝ «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գիրքը արդեն վաճառքում է

«Նյու Յորք Թայմս»-ի բեսթսելլեր գրող, գրքի հեղինակ, մոտիվացիոն խոսնակ, 4 երեխայի մայր Ռեյչլ Հոլիսը վերադառնում է խորհուրդների ու ոգեշնչող պատմությունների նոր պաշարով

Newmag-ը ներկայացրեց 2019 թվականի նոր հիթը՝ «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գիրքը:  «Նյու Յորք Թայմս»-ի բեսթսելլեր գրող, մոտիվացիոն խոսնակ, 4 երեխայի մայր Ռեյչլ Հոլիսը վերադառնում է խորհուրդների ու ոգեշնչող պատմությունների նոր պաշարով:

գիրք

Համաշխարհային բեսթսելլերը թարգմանվել է աշխարհի 20 լեզուներով, գլխավորել «The New York Times» և «Publishers weekly» բեսթսելլերների ցուցակը: «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գիրքը սիրվել է նաև հայ ընթերցասերների կողմից: Newmag-ը, խախտելով ավանդույթները, «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» -ը վաճառքի էր հանել նախքան շնորհանդեսը, ինչի արդյունքում սպառվել է տպաքանակի մոտ 80 տոկոսը:

գիրք

Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը, անդրադառնալով գրքի բովանդակությանը, նշել է, որ հայ կանանց պարագայում ուշքի գալը նշանակում է լինել ավելի ուրախ, ինքնավստահ, մեկ վայրկյան կանգ առնել և հասկանալ սեփական արժեքը:

«Մենք բոլորս հաճախ արդարանում ենք՝ ինչո՞ւ չենք հասնում, ինչո՞ւ ենք ավելի բարկացած, ինչո՞ւ վատ տեսք ունենք: Այո՛, բոլորս շատ թե քիչ արդարանում ենք, որքանով տեղյակ եմ, այս գրքում Ռեյչլ Հոլիսն ասում է՝ արդարանում ենք, որովհետև ունենք ինչ-որ բարդույթներ, այնպես որ, եթե գիրքն օգնելու է ձերբազատվել բարդույթներից, չարդարանալ և պարզապես ապրել, ես  շատ ուրախ եմ»,- ասել է հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը:

գիրք

Ռեյչլ Հոլիսն իր «Աղջիկ ջան, ուշքի արի» գրքով հեղափոխեց կանանց ու աղջիկներին, հիմա հերթը երկրորդ մասինն է: «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր»-ը մոտիվացիոն ձեռնարկ է, թե ինչպես լուծել բոլոր խնդիրները՝ առանց վարանելու ու ավելորդ բարդույթների: Գրք ում Ռեյչլը պատմում է այն բոլոր արդարացումների մասին, որոնք երկար ժամանակ խանգարել են իրեն և խնդրում ընթերցողներին վերհիշել, թե որոնք են իրենց կյանքի այն դրվագները, երբ լիովին հրաժարվել են արդարանալուց: Պրոֆեսիոնալ խորհրդատուն գրքում պատմում է իր մշտական պայքարների մասին, որոնցից մեկն այլոց կարծիքը հաշվի չառնելու մասին է, ինչը ոչ միշտ է ստացվում:

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նշում է՝ մենք ունենք հասարակության ծանր ճնշում և, թերևս, այդ ծանր ճնշումն է, որ ստիպում է ամեն պահի արդարանալ: «Ինչո՞ւ չես ամուսնացել, ինչո՞ւ երեխայի նկարը չես հրապարակում սոցիալական ցանցերում, կամ ինչո՞ւ եմ հրապարակում... այս ինչուները մեր հասարակությունում ավելի շատ են, քան այլուր: Առկա խնդիրների կողքին մենք շարունակում ենք ստեղծել արհեստածին, նոր խնդիրներ, ինչի պատճառով չենք կարողանում ազատորեն շնչել և երկխոսել, որովհետև արդարանում ենք»,- ասել է հաղորդավարուհին:

գիրք

Ռեյչլ Հոլիսը հաճախ է նկատել, որ կանայք չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը, նրանց ինքնագնահատականը շատ հաճախ ձևավորվում է ուրիշների բնորոշումներով։ Մինչդեռ Ռեյչլն ասում է՝ հարկավոր է ունենալ սեփական «ես»-ը, ձևավորել անձնական ցանկություններն ու ձգտումները։

գիրք

Newmag-ի հրատարակած «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գրքի շնորհանդեսի ընթացքում գրքի հայերեն թարգմանության խմբագիր Տաթևիկ Նալբանդյանը նշեց՝ արդարացումները խորտակում են որևէ քայլ անելու ձգտումը: «Արդարանալ նշանակում է հանձնվել՝ նախքան սկսելը. ահա թե ինչու է Ռեյչլը համոզված, որ հաջողության համար պետք է ձերբազատվել արդարացումներից»,-ասել է խմբագիրը:

գիրք

Գրքում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ չկա ավելի զորեղ և ազատություն տվող զգացում, քան սեփական ցանկություններն ունենալը, նույնիսկ եթե ոչ ոք չի հասկանում դրանց շարժառիթները: Ինչ երազանք էլ լինի, այն քոնն է, որովհետև երբ հասկանում ես, որ պարտավոր չես արդարացում գտնել քո երազանքի համար, այդ օրը քայլ ես անում դեպի քո իրական «ես»-ը:

գիրք

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան  Լին Թրեյսին նշում է, որ գիրքը լավ ուղերձ է պարունակում բոլորի համար, այն է՝ մարդիկ պետք է գնան երազանքի ու  նպատակների հետևից՝  հավատալով սեփական ուժերին:

գիրք

«Ռեյչլ Հոլիսը նկարագրում է յուրաքանչյուրիս կյանքում պատահած իրավիճակ, իրադարձություններ, որոնք կարող են մեզ հետ պահել մեր երազանքի ճանապարհից, բայց կարևոր է չընկրկել և առաջ շարժվել: Հայաստանը լավ օրինակ է, որտեղ կանայք, աղջիկները գնում են իրենց նպատակների հետևից և կարողանում են հաջողությունների ու բարձրունքների հասնել»,- ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան  Լին Թրեյսին:

գիրք

«Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գիրքը Ռեյչլը գրել է՝ ոգեշնչվելով Դեմի Լովատոյի «Sorry, not sorry» երգից: Հեղինակը նույնիսկ մտածում էր գիրքը վերնագրել այդ երգի մոտիվով՝ «Կներես, քեզ քիչ էր»: Ռիթմիկ, զվարճալի և հանդուգն երաժշտության պես գիրք, որ խորհուրդ է տալիս կյանքն ապրել սեփական կանոններով:

գիրք

Հեղինակը կոչ է անում ձերբազատվել բարդույթներից, սեփական ուժերի հանդեպ վստահություն ու հավատ ձեռք բերել։ Այս գրքում Ռեյչլը դիմում է իր ընթերցողին և ասում՝ պետք չէ արդարանալ, պետք է գործել նպատակասլաց ու առանց վարանելու։

«Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գիրքը վաճառվում է բոլոր գրախանութներում: Գինը 4800 դրամ: Գիրքը վաճառվում է նաև առցանց: Պատվիրելու համար պետք է այցելել books.newmag.am կայքը:

գիրք

Այսքանով Newmag-ի հրատարակած բեսթսելլերների շարքը չի սահմանափակվում:

2020 թվականին Newmag-ը կհրապարակի համաշխարհային բեսթսելլեր և վաճառքի բացարձակ ռեկորդակիր, Միշել Օբամայի հեղինակած «Իմ պատմությունը» գիրքը: