Շուտով կբախվենք խնդրի, երբ այգիները կոչնչանան, գինեգործությունն անկում կապրի. Ավագ Հարությունյան

Մենք չունենք այն նյութական ռեսուրսները, որ կարողանանք տրամադրել գյուղացիներին
գինեգործություն

Ամենամեծ խնդիրը, որ այսօր ծառացել է պետության առաջ դա ֆիլոքսիրայի արագ տարածումն է եւ վերջին 100 տարվա մարտահրավերն է Հայաստանին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ ֆիլոքսորան վնաստաու է, որը ոչնչացնում է խաղողի այգիներ եւ որի դեմ պայքարի ռացիոնալ մեթոդ չկա։

«Մենք չունենք այն նյութական ռեսուրսները, որ կարողանանք տրամադրել գյուղացիներին, ինչպես եվրոպական երկրների կառավարությունն է տրամադրում իրենց ժողովրդին։ Մենք չունենք ռեսուրսներ դրա համար էլ բացիթողի վիճակում է եւ շատ շուտով մենք կբախվենք խնդրին՝ այգիները կոչնչանան, գյուղացիները եկամուտ չեն ունենա, գինեգործությունն անկում կապրի, կոչնչանա մի ամբողջ ճյուղ»«– ասաց հարությունյանը։

Նրա խոսքով՝ խնդրի մեղմման համար անհրաժեշտ է 600 միլիոն դոլարի չափով ներդրում արվի. «Նոր տեխնոլոգիաների միջոցով պետք է նորացվեն բոլոր այգիները, բայց ոչ գյուղացին, ոչ ներդրողը, ոչ էլ պետությունը նման հնարավորություն չունի։ Կան հատուկենտ ներդրողներ, որոնք նոր տեխնոլոգիւաներով այգիներ են տնկում, բայց դրանց քանակը քիչ է 0.3 տոկոս»։

Հարությունյանի խոսքով՝ ոլորտի խնդիրներից է նաեւ ներքին շուկայում անհավասար եւ անարդար մարցակցությունը։

«Խնդիր կա, երբ մեծ եւ փոքր արտադրողը նույն հարթության մեջ է ուզում ներկայանալ սուպերմարկետում։ Մեծ խանությոներում վաճառքի մեխանիզմներն օրենքից դուրս է, կարելի է ասել իրենք էլ չկա։ Առեւտրի մասին օրենքը չի կարգավորում ներքին դասավորվածություննը, մարկետինգային քաղաքականությունը, դրա հարկային կողմը, պարտավորությունները եւ դուրս է գալիս, որ սուպերմարկետներում գովազդների համար պտտվում է մեծ գումար, այդ գումարը չի հարկվում եւ դա փոքր եւ միջին բիզնեսի համար մի բեռ է եւ մեծ բիզնեսի համար մեկ այլ բեռ է»«– ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով՝ անկախ ամեն ինչից կա գինեգործության զարգացման մեծ աճ. «Ունենք 30 տոկոսի աճ ե՛ւ արտադրության ե՛ւ արտահանման. մենք գինեգործության հեղափոխության շեմին ենք, կա մեծ ոգեւորություն, կան մեծ ներդրումներ, բայց հեռահար ռազմավարություն չկա»։

Հարությունյանի խոսքով՝ անցած տարի Հայաստանում, իսկ այս տարի Արցախում հայտաբերվել են խաղողի նոր տեսակներ, ինչը շատ կարեւոր է մեր երկրի համար. «Կար պետական ծրագիր Հայաստանի համար եւ կարճ ժամանակում հետազոտողների փոքրիկ խումբը հայտնաբերեց 160 նոր սորտ։ Մասնավոր ընկերության կողմից ֆինանսավորվող ծրագրն էլ Արցախում գտավ մինչ այս չհայտնաբերված տասնյակ տեսակի վայրի խաղողներ՝ եւ մոտավորապես 30 նոր սորտ։ Սա շատ մեծ հաջողություն է Հայաստանի համար։  Այսօր մենք կարող ենք խոսել 400 սորտի մասին եւս 200 սորտ հաստատ կհայտնաբերվի առաջիկա 10 տարում»։