Լուսինե Թովմասյանի ջերմ լուսանկարը դստեր հետ

Լուսնակարը մեկնաբանված չէ

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը, որի էջը լի է դրական հրապարակումներով, կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Լուսինեն պատկերված է դստեր՝ Արիանայի հետ։ Մայր ու դուստր ջերմ ժպտում են։ Լուսինե Թովմասյանը սպիտակ շապիկ է ընտրել՝ Դիսնեյի ամենհայտնի մկների պատկերով, իսկ Արիանան վարդագույն շապիկ է կրում։ Լուսնակարը մեկնաբանված չէ։

Օրեր առաջ Լուսինեն ներկայացել էր նուրբ կերպարում։ Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը մուգ երանգի տաբատ էր կրում, բաց գույնի վերնաշապիկ։ Կերպարն ամբողջացրել էին ոճային գոտին ու պայուսակը։ Գեղեցկուհին մեղմ շպարով էր, վարսերն արձակված էին։