Պուտինի մասին խոսելու ժամանակ՝ Փաշինյանն ընդհատել է Լավրովին

Լավրովը Հայաստանին շնորհավորել է ԵԱՏՄ-ում հաջող նախագահության առիթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նախագահ Պուտինը և վարչապետ Մեդվեդևը նրան ողջուններ են փոխանցում: 

«Նախագահ Պուտինի հետ այս տարի Դուք արդեն 4 անգամ հանդիպել եք, այդքան էլ՝ վարչապետի հետ»,-ասել է Լավրովը:

«Մենք կորցրել ենք հաշիվը»,- Լավրովին ընդհատել է Նիկոլ Փաշինյանը:

«Դուք հիշեցրեցիք Ձեր երկրում տեղի ունեցած փոփոխությունների մասին: Մենք նշում ենք, որ դա չի խանգարել մեր հարաբերությունների զարգացմանը, մեր դաշնակցային համագործակցությանը, բոլոր ոլորտներում ռազմավարական փոխգործակցությունը»,-շարունակել է Լավրովը՝ հավելելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը բոլոր ուղղություններով շատ ակտիվ շփումներ ունեն, զարգանում է առևտուրը:

Լավրովը նաև Հայաստանին շնորհավորել է ԵԱՏՄ-ում հաջող նախագահության առիթով: