Գորիսում Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը կարճատև զրույց են ունեցել

Հայաստանի ու Արցախի ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին

Երեկ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում, Գորիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, ով Բրյուսել կատարած աշխատանքային այցից հետո վերադառնում էր Արցախ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի ու Արցախի կառավարությունների միջև համագործակցությանը, տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:

Այնուհետև Հայաստանի ու Արցախի ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: