Փարիզում 378 ցուցարար է ձերբակալվել

Ֆրանսիայի մայրաքաղաքում անկարգությունները հասել են «աննախադեպ» մակարդակի
դեղին

Ֆրանսիայի ոստիկանությունն անցյալ հանգստյան օրերին՝ բողոքի ակցիաների ընթացքում,  378 մարդ է ձերբակալել: Այս մասին, հայտնել են տեղի զանգվածային լրատվամիջոցները:

Նշվում է, որ շուրջ երկու հարյուր ձերբակալվածներ դեկտեմբերի 3-ին և 4-ին կկանգնեն դատարանի առաջ: Նրանցից ոմանց կարող է սպառնալ մինչեւ յոթ տարվա բանտարկություն:

Տեղի ոստիկանության ղեկավարի խոսքերով Ֆրանսիայի մայրաքաղաքում անկարգությունները հասել են «աննախադեպ» մակարդակի: Փարիզում բողոքների ժամանակ ակցիաների մասնակիցները հրկիզել են վեց շենք, ինչպես նաեւ հարյուրից ավելի ավտոմեքենա: Ցուցարարները ոստիկանության հետ ընդհարումների ժամանակ օգտագործել են մուրճեր, այգեգործական գործիքներ: