Ութ պրոթեզ դեմքին․ Շարլիզ Թերոնի փորձարկումը՝ հանուն նոր դերի

Սկանդալի արդյունքում կանայք հասել են ղեկավարի հրաժարականին

Հանուն «Սկանդալ» (Bombshell) ֆիլմում նոր դերի Շարլիզ Թերոնը դեմքի պրոթեզավորման է դիմել, գրում է Daily Mail-ը:

Նոր ֆիլմում դերասանուհին Նիկոլ Քիդմանի եւ Մարգո Ռոբիի հետ միասին կերտել է Fox News-ի հաղորդավարուհու կերպարը: 2016 թվականին Մեգին Քելլին եւ լրատվական ալիքի երեք այլ աշխատակիցներ իրենց հայտարարել են ընկերության գլխավոր տնօրեն՝ Ռոջեր Այլզի սեռական ոտնձգությունների զոհ: Սկանդալի արդյունքում կանայք հասել են ղեկավարի հրաժարականին։

Լրագրողուհու կերպարի մարմնավորման համար աստղը համաձայնել է դեմքի ութ պրոթեզների՝ ներառյալ կոպերի հատվածում, որոնք փոխել են աչքերի կտրվածքը։  Ինչպես ավելի ուշ հիշում էր Թերոնը, նման գրիմով նրա համար դժվար էր նույնիսկ աչքերը թարթելը։

 

Արտաքինի հետ նման փորձեր դերասանուհին արել էր «Հրեշը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։  Սերիական մարդասպանի դերի համար հոլիվուդյան գեղեցկուհին վերածվել էր ոչ այնքան գեղեցիկ կնոջ։  Դրանով Շարլիզն ապացուցել էր, որ նա ոչ միայն շքեղ կին է, այլեւ հրաշալի դերասանուհի։  Ուորնոսի կերպարի համար հայտնի դերասանուհին ստացել է արժանի «Օսկար»-ը։

 

 

Լուսանկարները՝ Denver and Delilah Productions