Ցին դինաստիայի ժամանակաշրջանի չինական սկահակը, որ գնվել էր մեկ ֆունտ սթեռլինգով, վերավաճառել են մոտ կես միլիոնով

Անսպասելիորեն սկահակը վերածվել է վեճի առարկայի, եւ վերջապես այն գնել է մի չինացի, որը վճարել է 380 000 ֆունտ եւ լրացուցիչ գումարներ

Ցին դինաստիայի ժամանակաշրջանի չինական սկահակը, որ բարեգործական խանությում գնվել էր ընդամենը մեկ ֆունտ սթեռլինգով, վերավաճառել են 484 000 ֆունտ սթեռլինգով այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ այն 18-րդ դարում պատրաստվել է Ցին դինաստիայի կայսրերից մեկի համար, գրում է Daily Mail-ը։

Դեղին ճենաապայա սկահակը հայտնվել էր Հատֆորդշիրի խանութում, որտեղից այն գնել էին մեկ ֆունտով, իսկ այնուհետեւ գրոշներով վաճառքի էին հանել eBay-ում։

Անսպասելիորեն սկահակը վերածվել է վեճի առարկայի, եւ վերջապես այն գնել է մի չինացի, որը վճարել է 380 000 ֆունտ եւ լրացուցիչ գումարներ։

Նշվում է, որ աճուրդում, որտեղ վաճառվել է պատմական իրը, մեկնարկային գինը եղել է 80 000 ֆունտ սթեռլինգ։

Առաջին գնորդը չի էլ կասկածել դրա արժեքի մասին, քանի դեռ նրբագեղ դեղին սկահակի համար չեն սկսել մեծ գումարներ առաջարկել։

Նա դիմել է Էսեքսում Sworders Fine Art Auctioneers աճուրդային տան մասնագետներին, որոնք հայտնել են, որ սկահակը պատկանում է Ցին դինաստիայի ժամանակաշրջանին եւ պատրաստվել է Խունլի կայսեր համար, որը կառավարել է 1735-96թթ։

Սկահակի վրա նշան կա, որը վկայում է այն մասին, որ իրը հատուկ կայսերական պալատի համար է պատրաստվել եւ չի կարող արտահանվել։