Քանյե Ուեսթը հայտարարել է, որ հնարավոր է փոխի անունը

Մարդիկ ասում են, որ հիմարություն է ինքդ քեզ միլիարդատեր կոչելը, ես կարող եմ օրինական կերպով մեկ տարով փոխել անունս

Ռեփեր և դիզայներ Քանյե Ուեսթը Fast Company Innovation Festival-ի ժամանակ հայտարարել է, որ հնարավոր է՝ փոխի անունը՝ դառնալով Christian Genius Billionaire Kanye West: Այս մասին հայտնել է CNN-ը:

«Մարդիկ ասում են, որ հիմարություն է ինքդ քեզ միլիարդատեր կոչելը, ես կարող եմ օրինական կերպով մեկ տարով փոխել անունս՝  Միլիարդատեր քրիստոնյա հանճար Քանյե Ուեսթ-ով, մինչև բոլորդ հասկանաք թե ինչ է դա նշանակում»,- ասել է ռեփերը: