«Մնաս բարով, Երեւան, մինչ նոր հանդիպում»․ Արմինկա

Սիրված երգչուհին սպիտակ հագուստ էր կրում, լայնեզր գլխարկ, իսկ կերպարն ամբողջացնում էր կարմիր վերարկուն
 Արմինկա

Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ամենաոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տեւական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետեւորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:

Արմինկան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ցուցադրել է ոճային կերպարը։ Սիրված երգչուհին կրում է սպիտակ հագուստ տաբատ, վերարկու։ Կերպարը համադրել է բաց վարդագույն երանգի լայնեզր գլխարկի հետ։ Նա մեջքով է կանգնած տեսախցիկին։ Իսկ հրապարակմանը կից գրել է․ «Տեսահոլովակը նկարահանված է, գործնական ու ընկերական (մասամբ) հանդիպումներն արված են, ժամանակն է մի փոքր հանգստանալու։ Մնաս բարով, Երեւան, մինչ նոր հանդիպում»։

Ավելի վաղ Արմինկան ներկայացել էր աշնանային կերպարում։ Սիրված երգչուհին սպիտակ հագուստ էր կրում, լայնեզր գլխարկ, իսկ կերպարն ամբողջացնում էր կարմիր վերարկուն։ Երգչուհին վառ շպարով էր։