Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Նրանք քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև հաստատել հոկտեմբերի 22-ին Սոչիում կնքած համաձայնագրով առաջնորդվելու պայմանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցություններ են վարել: Նրանք քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև հաստատել հոկտեմբերի 22-ին Սոչիում կնքած համաձայնագրով առաջնորդվելու պայմանը:

Երկու երկրների նախագահները քննարկել են նաև առևտրաշրջանառությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի վարչակազմից: