Ռուսաստանին կաշառակերության դեմ պայքարելու ազգային ծրագիր է հարկավոր. Մարգարիտա Սիմոնյան

Ռուսաստանն այն եզակի երկրներից է, որտեղ բարձր մակարդակով են պայքարում կաշառակերության դեմ

«Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ կաշառակերության դեմ պայքարելու համար Ռուսաստանին հարկավոր է ազգային ծրագիր, որը կաշառակերության հանդեպ բացասական վերաբերմունք կներշնչի դեռևս մանուկ հասակից:

Սիմոնյանը նշել է նաև, որ աշխարհում  Ռուսաստանն այն եզակի երկրներից է, որտեղ բարձր մակարդակով են պայքարում կաշառակերության դեմ: 

«Պետք է պայքարել կաշառակերությունն ուղեղներում արմատախիլ անելու ազգային  բազմամյա ծրագրով՝ սկսելով մանկապարտեզից և դպրոցից: Սակայն, որքան գիտեմ, նման ծրագիր գոյություն չունի», -ասել է Սիմոնյանը: