«Տեխնոլոգիական մրցավազքը» պատմության մեջ ամենադաժանն է լինելու. Պուտին

Ոմանք նույնիսկ ասում են, որ մարդկությունը ստեղծում է իր վերջին գյուտը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «AI Journey» արհեստական ինտելեկտին նվիված համաժողովի ժամանակ հայտնել է, որ «տեխնոլոգիական մրցավազքը» պատմության մեջ ամենադաժանն է լինելու։ 

«Ոմանք նույնիսկ ասում են, որ մարդկությունը ստեղծում է իր վերջին գյուտը։ Չգիտեմ, արդյոք դա այդպես է»,-ասել է նախագահը։

Այս կապակցությամբ Պուտինն առաջարկել է մտածել արհեստական ինտելետի վերաբերյալ էթիկայի կանոններ ստեղծելու մասին։