Խոհանոցային սպունգներն ավելի կեղտոտ են, քան զուգարանակոնքը. հետազոտություն

Վարակի աղբյուր են նաև լվացարանները, մթերք կտրատելու համար նախատեսված տախտակները, սառնարանները և խոհանոցային այլ պարագաները
Սպունգ

Սպասքը լվանալու համար նախատեսված խոհանոցային սպունգը 200 անգամ ավելի կեղտոտ է, քան զուգարանակոնքը: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությանը:

Գերատեսչությունից հայտնել են, որ խոհանոցային սպունգները բակտերիաների համար հիանալի ինկուբատորներ են: Հետազոտողները հայտնաբերել են 362 տարբեր տեսակի բակտերիաներ, որոնք բնակվում են խոհանոցային սպունգների մեջ:

Նշվում է, որ բակտերիաների 77 տոկոսն առաջացնում է ստամոքս-աղիքային խանգարումներ: Որոշ դեպքերում այնտեղ հայտնաբերվել է նաև ստաֆիլակոկ:

Վարակի աղբյուր են նաև լվացարանները, մթերք կտրատելու համար նախատեսված տախտակները, սառնարանները և խոհանոցային այլ պարագաները: