Մարմնի 5 մաս, որտեղ կարող է մելանոմա առաջանալ

Մաշկի քաղցկեղը կարող է հայտնվել մարմնի ամենաանսպասելի հատվածներում

Կա թյուր կարծիք, թե մելանոմա կարող է առաջանալ մաշկի միայն այն հատվածներում, որոնք կրում են արևի ճառագայթների ազդեցությունը: Մաշկի քաղցկեղը կարող է հայտնվել մարմնի ամենաանսպասելի հատվածներում:

Պորտի հատվածում

Մելանոման առաջանում է մելանոցիտներից (բջիջներ, որոնք մաշկին գույն են հաղորդում): Դրանք առկա են բոլոր այն հատվածներում, որտեղ մաշկ կա: Մելանոման կարող է զարգանալ պորտի, բազուկների և աճուկի շրջանում:

Եղունգների տակ 

Մելանոցիտներ կան նաև եղունգների տակ, ոտնաթաթերի և ձեռքերի հազտվածում: Մելանոմայի այս տեսակն առավել ագրեսիվ է զարգանում, որը կարող է  պայմանավորված լինել նաև ախտորոշման հետաձգմամբ: Այն հիմնականում տարածված է ասիացիների և աֆրոամերիկացիների շրջանում:

Աչքերի մեջ 

Մելանոցիտներ կան նաև աչքի ծիածանաթաղանթի մեջ և դա է պատճառը, որ աչքի մեջ նույնպես կարող է մելանոմա զարգանալ: Եթե արդեն մելանոմայի կասկած կա, հետևողական եղեք նաև աչքերի նկատմամբ:

Բերանի մեջ

Մելանոման երբեմն կարող է առաջանալ նաև մարմնի լորձաթաղանթներում՝ բերանի խոռոչում, կոկորդում, սեռական օրգաններում, հետանցքում, միզուղիներում և արգանդում:

Գլխամաշկի վրա

Գլխի ամբողջական մազածածկույթն օգնում է գլխամաշկը  պաշտպանել արևից, բայց երբ մազերն սկսում են բարակել կամ թափվել, մելանոմայի առաջացման հավանականությունը մեծանում է։

Պետք է նկատի ունենալ, որ մելանոմայի առաջացման միակ պատճառը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները չեն, մեծ դեր ունի  նաև գենետիկ գործոնը: Արևային լոգանքներն ու սոլիարիները նույնպես կարող են մելանոմայի առաջացման պատճառ լինել: Արևապաշտպան քսուկի օգտագործումը դարձրեք ատամները մաքրելու սովորության պես մի բան: Ամբողջական պաշտպանության համար կրեք նաև արևապաշտպան քսուկ: Հեռու մնացեք արևի ուղիղ ճառագայթներից հատկապես ժամը 10:00-15:00 ընկած հատվածում։

Աղբյուրը՝ Doctors.am