Կրակը տվել ա դեմքին, ձեռքերն ու դեմքը վառվել ա. մանրամասներ՝ ԱԺ տարածքում բռնկված հրդեհից

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 15 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք
Հրդեհ

Ազգային ժողովի մոտ այսօր` նոյեմբերի 9-ին, տեղի ունեցած խոշոր հրդեհից այրվածքներ է ստացել 1 քաղաքացի: NEWS.am-ի հետ զրույցում խոշոր հհրդեհից մանարամասներ պատմեց մոտակայքում բնակվող մի քաղաքացի:

«Տանտերը տեսել ա, որ ծուխ է դուրս գալիս, մոտեցել է, որ դուռը բացի, կրակը տվելա դեմքին ու դեմքը, ձեռքերը վառվել ա: Հիմա իրեն տարել են հիվանդանոց: Ազգային ժողովի մոտից է կրակն ընկել իր տան վրա ու տենց վառվելա»,- ասաց հրդեհին ականատես մի տղամարդ` նշելով, որ տանը ամուսիններ էին բնակվում:

Նրա խոսքով` կինն այրվածքներ չի ստացել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԻՆ–ի հաղորդմամբ, այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում:

Հրդեհի բարդության «Թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս հինգ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 15 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում:

Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը:

Ժամը 17:18-ին փրկարարներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը: