Մեղրով և նարնջով գլինտվեյն

Պատրաստի ըմպելիքը անմիջապես մատուցել

Բաղադրիչներ

  • կարմիր չոր գինի - 750մլ
  • 12 մեխակի հատիկ
  • ծաղկի մեղր - 2-3 ճ/գ
  • կարմիր խնձոր - 1/2 հատ
  • 1/2 նարինջ
  • դարչինի ձողիկ - 1-2 հատ
  • հատիկավոր պղպեղ - 5 հատիկ

Պատրաստման եղանակը

  • Խնձորը և նարինջը կտրատել, լցնել կաթսայի մեջ։
  • Ավելացնել բոլոր բաղադրամասերը, խառնել։
  • Թույլ կրակի վրա տաքացնել, չհասցնել եռալուն։
  • Պատրաստի ըմպելիքը անմիջապես մատուցել։