Կոսոգորսկի գյուղում գտնվող մետալուրգիական գործարանի մոտակայքում մանուշակագույն «մառախուղ» է պատել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ տարածաշրջանի դատախազի ավագ օգնական Իրինա Բատցելկինայի, այս պահին ստուգումներ են սկսվել և վերցրել են նմուշներ

Տուլայի շրջակա միջավայրի դատախազությունը ստուգումներ է սկսել այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է տեսանյութը, որում Կոսոգորսկի գյուղում գտնվող մետալուրգիական գործարանի մոտակայքում մանուշակագույն ծուխ է երևում։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Ինտերֆաքսին։

 

 

Ըստ տարածաշրջանի դատախազի ավագ օգնական Իրինա Բատցելկինայի, այս պահին ստուգումներ են սկսվել և վերցրել են նմուշներ։ Բացի այդ, նախատեսվում է նոր նմուշներ վերցնել այս շաբաթ։

Գործարանի ղեկավարությունը տեղի ունեցածի հետ կապված մեկնաբանություններ դեռևս չի տվել։