Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան դարձել է տնտեսական «անդերդոգ»

Պետության ղեկավարը վստահ է, որ մի քանի տասնամյակների ընթացքում երկրում բարեփոխումների իմիտացիա է եղել և ստեղծվել է ստվերային համակարգ

Ուկրաինան դարձել է տնտեսական «անհաջողակ»։ Այսպիսի կարծիք է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նրա խոսքերը մեջբերել է «Rambler News Service», փոխանցում է Լենտան։

Պետության ղեկավարը վստահ է, որ մի քանի տասնամյակների ընթացքում երկրում բարեփոխումների իմիտացիա է եղել և ստեղծվել է ստվերային համակարգ․ «Արդյունքում, Ուկրաինան դարձել է ինքնատիպ տնտեսական «անդերդոգ» (անհաջողակ)»,-ասել է Զելենսկին և ավելացրել, որ նոր կառավարությունը մտադիր չէ համակերպվել այդ իրավիճակի հետ։