Կատարը մտադիր է դուրս գալ ՕՊԵԿ-ից

Կատարը կենտրոնանալու է գազի արդյունահանման վրա
քաթար ՕՊԵԿ

Կատարը մտադիր է դուրս գալ նավթ արտահանող երկրների կազմակերպությունից՝  ՕՊԵԿ-ից:  Այդ մասին հայտարարել է երկրի էներգետիկայի նախարարը: Նրա խոսքերով՝ Կատարը կենտրոնանալու է գազի արդյունահանման վրա:

Bloomberg գործակալությունն էլ տեղեկացնում է, որ Կատարը կդադարեցնի անդամակցությունը կազմակերպությանը 2019 թվականի հունվարին:

Հիշեցնենք, որ ՕՊԵԿ-ի կազմի մեջ են մտնում Ալժիրը, Անգոլան, Վենեսուելան, Գաբոնը, Իրանը, Իրաքը, Կոնգոն, Քուվեյթը, Կատարը, Լիբիան, ԱՄԷ-ն, Նիգերիան, Սաուդյան Արաբիան, Էկվադորը, Հասարակածային Գվինեան: Կառույցը ստեղծվել է 1960 թվականին և վերահսկում է նավթի առևտուրն ու համաշխարհային գները: