Bloomberg. Միլիարդատերերը դադարել են զբոսանավեր գնել

Ըստ SuperYacht Times-ի տվյալների՝ եթե այս տարվա առաջին 9 ամիսներին վաճառվել է 102 զբոսանավ
զբոսանավեր

Նույնիսկ շատ հարուստ մարդիկ կարող են խնդիրներ ունենալ 50 մլն դոլարով զբոսանավ գնելու հարցում, նշում է Bloomberg-ը: 

Այսպիսի խնդրի է բախվել սուպերզբոսանավեր վաճառող Թոմ Քոնբոյը , որի աշխատանքը վերջին օրերին պակասել է:

Պարբերականը նշում է, որ այնպիսի գլոբալ մարտահրավերները, ինչպիսին ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմն է, Brexit-ի շուրջ իրարանցումը եւ ռեցեսիայի եզրին Գերմանիայի հավասարակշռումը, հանգեցրել են սուպերզբոսանավերի շուկայում վաճառքի նվազման:

«Եթե դուք դրա նման մի բան եք գնում, պետք է շատ վստահ լինեք: Եթե այս ամբողջ քաղաքականությունը նույն կերպ շարունակվի, ապա դա մեզ ձեռնտու չէ»,- պարբերականին ասել է Քոնբոյը, որն անցյալ շաբաթ մասնակցել է Ֆլորիդայում Ֆորտ Դոդերդեյլում միջազգային զբոսանավային շոուին:

Զբոսանավեր արտադրող Heesen Yachts-ի համար, որոնց վաճառքով զբաղվում է Քոնբոյը, վաճառքի տեսակետից այս տարին անսպասելի էր:

Ըստ SuperYacht Times-ի տվյալների՝ եթե այս տարվա առաջին 9 ամիսներին վաճառվել է 102 զբոսանավ, ապա անցյալ տարվա նույն ժամանակամիջոցում այս ցուցանիշը կազմել է 199 զբոսանավ:

Ընդ որում՝ մյուս տարի ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները սուպերզբոսանավերի շուկայում լարումը միայն կավելացնեն: