GCT. Արոնյանը հաղթանակ է տարել 8-րդ տուրում

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար

 

Բուխարեստում ընթացող արագ շախմատի Grandchesstour-ի հերթական փուլի մրցաշարում նոյեմբերի 8-ին տեղի են ունեցել 7-րդ, 8-րդ և 9-րդ տուրի պարտիաները:

7-րդ տուրում հայկական շախմատի առաջատարը սևերով ոչ ոքի է խաղացել ուկրաինացի Անտոն Կորոբովի, իսկ 9-րդ տուրում՝ հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

8-րդ տուրում Արոնյանը 33-րդ քայլում սևերով հաղթել է ամերիկացի Ուեսլի Սոյին:

Արագ շախմատի 9 տուրից հետո Լևոն Արոնյանը 10 միավորով բաժանում է 2-4 տեղերը: 12 միավորով առաջատարն ուկրաինացի Անտոն Կորոբովն է:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար: