Ընտանիքի հետ հարաբերություններն ազդում են առողջական վիճակի վրա

Հետազոտությունը ցույց է տվել, որ ընտանիքի հետ լարված հարաբերությունները սերտորեն կապված են քրոնիկ վիճակի եւ վատ առողջական վիճակի հետ

Ընտանիքի հետ հարաբերություններն ազդում են առողջական վիճակի վրա: Նոր հետազոտության համաձայն՝ մարդիկ, որոնք կարծում են, որ ընտանիքն իրենց չի աջակցում, հաճախ են տառապում քրոնիկ հիվանդություններով, հաղորդում է CNN-ը:

Հետազոտողները 1995-2014 թվականների ուսումնասիրել են 3000 մարդու տվյալներ: Նրանց միջին տարիքը եղել է 45՝ տվյալների հավաքման առաջին փուլում:

Այդ մարդկանց խնդրել են գնահատել իրենց ընտանիքում եւ զուգընկերոջ հետ հարաբերությունների որակը, ապա տվյալները համեմատել քրոնիկ հիվանդությունների ընդհանուր թվի հետ՝ ինսուլտից մինչեւ գլխացավեր:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ընտանիքի հետ լարված հարաբերությունները սերտորեն կապված են քրոնիկ վիճակի եւ վատ առողջական վիճակի հետ:

Որքան էլ տարօրինակ է, հետազոտությունը նման ասոցիացիա չի գտել ամուսինների հետ խնդրային հարաբերությունների պատճառով: