«Տարբերվող». Հասմիկ Խոջյանի աշնանային կերպարը

Մեկնաբանություններում դերասանուհին հետեւորդներին բարի ու արեւոտ օր է մաղթել

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ աշնանային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարն արվել է ավտոմեքենայում։ Դերասանուին դեղին բլուզ է կրում, որը համադրել է սեւ լայնեզր գլխարկի հետ։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ խոշոր ականջօղերը։ Մեկնաբանություններում դերասանուհին հետեւորդներին բարի ու արեւոտ օր է մաղթել։ Հետեւորդները դրական մեկնաբանություններ են թողել։ «Տարբերվող»,- գրել է նրանցից մեկը։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված էր գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Նա կարմիր վերնազգեստ էր ընտրել, որը համադրել էր սեւ գոտու հետ։ Կերպարն ամբողջացրել էին նույն գույնի տաբատն ու երկարաճիտ կոշիկները։ Որպես աքսեսուար՝ Հասմիիկ Խոջյանը լայնեզր գլխարկ էր ընտրել։ «Հաճախ նայեք երկնքին»,- լուսանկարը մակագրել էր նա։