Իշխանափոխությունը եղավ վատ երևույթները վերացնելու պատճառաբանությամբ. ՓՊ նախագահ

Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Նախկինում վատ բաներ եղել են: Մենք բոլորս էլ գալիս ենք նախկին ժամանակաշրջանից:

Նախկինում շատերը իշխանափոխության որևէ հեռանկար չտեսնելով չեն խոսել, չեն քննադատել կամ չեն բողոքել:

Իշխանափոխությունը եղավ վատ երևույթները (այդ թվում՝ ազատ խոսելու վախը) վերացնելու պատճառաբանությամբ:

Հետևաբար՝
1. Ներկա ՎԱՏը չի կարելի արդարացնել նախկին ՎԱՏով.

Ներկայում քննադատող մարդուն, հատկապես՝ երիտասարդին, ՉԻ ԿԱՐԵԼԻ մեղադրել նախկինում չքննադատելու համար:

Հակառակ դեպքում, առաջ չենք գնա:

ՓՊ նախագահ Արա Զոհրաբյան