ՊՆ-ն Ապրիլյան պատերազմի վերաբերյալ կարևոր տեղեկություններ է տվել. Անդրանիկ Քոչարյան

Խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ հրավիրյալը Ապրիլյան պատերազմի օրերին ծառայած բժիշկ էր

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հայտնեց, որ հրավիրյալը Ապրիլյան պատերազմի օրերին ծառայած բժիշկ էր:

«Հրավիրել էինք մի մարդու, ով ինքն էր ցանկություն հայտնել գալ: Իրեն մենք չէինք ներառել մեր ցուցակում: Նա բժիշկ է մասնագիտությամբ, ծառայության մեջ է եղել երրորդ պաշտպանական շրջանում, որպես բժիշկ, իսկ դա, գիտեք՝ ակտիվ մարտական գործողությունների շրջան է: Նա ցանկացել էր մեզ տեղեկություններ հայտնել, և հայտնեց»,-ասաց Քոչարյանը, հավելելով. «Շատ կարևոր են ՊՆ-ից մեզ ուղարկված Ապրիլյան պատերազմից առաջ մինչև բուն գործողությունները սկսվելու փուլի, և ընթացքի մասին նոր նյութերը, որոնցով մենք հնարավորություն ունենք մեծացնել մեր ուսումնասիրության շրջանակը: Սա կարևոր ձեռքբերում է մեզ համար այս գործում»,-նշեց Քոչարյանը: