Սոված երկրում, որտեղ ամեն երրորդ երեխան սոված է գնում քնելու, մարդը ցուցադրում է, թե ինչպես քյալլա կամ թթու լավաշ կերավ

Մարինա Խաչատրյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանին ունի մանիա՝ ուղիղ եթերում ուտում է և նկարվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 միլիոն է ծախսում ու զբաղեցնում կառավարական առանձնատունը, բայց ավտոմեքենայում բնակվող ընտանիքին որևէ տարածք չի տրամադրում ապրելու համար: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Առողջ հանրություն», Երևանի ավագանու նախկին անդամ ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը:

«3 հոգով 50 օր է ապրում են մեքենայում, չի մտածում՝ որտեղ են լողանում, որտեղ զուգարան գնում, որտեղ են ուտում:  Մարդ պարզապես չպետք է ադեկվատ լինի, լինի հոգեական չգիտեմ ինչ վիճակում, որպեսի ինքն ափռ-ցփռ ծախսի,  բայց, օրինակ, նման խնդիրներին լուծում   չտա: Թող տանի իր կողքի տանը ապրեն, տանի իր տանը ապրեն»,- նշեց նա:

Մարինա Խաչատրյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանին ունի մանիա՝ ուղիղ եթերում ուտում է և նկարվում. «Սոված երկրում, որտեղ ամեն երրորդ երեխան սոված է գնում քնելու, մարդիկ ուտելու հաց չունեն,  այս մարդը նկարվում է, ու ցուցադրում է թե ինչպես քյալլա կամ թթու լավաշ կերավ:
Մարդը կոնկրետ սատանիզմի  քարոզ է իրականացնում: Ծաղրում է,  ասում է սատանաներ, սատանիստներ չկան՝ դրանով իրականացնելով սատանիզմի քարոզ»:

Նա նշեց, որ երկու շաբաթ առաջ առողջապահության նախարարի աթոռին նշանակված Արսեն Թորոսյանը, որը  փախել է բանակից,  Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին, որն իր կյանքը, ընտանիքի կյանքը, ամեն ինչը  մի կողմ է դրել ու մյուս հերոսների հետ միասին ապահովել է, որ Արսեն Թորոսյանը խաղաղ մանկություն ունեն, առանց փաստերի ասում է հոգեկան հիվանդ և ուղարկում հոգեբուժարան հետազոտման:

«Հիմա ես փաստեր ներկայացնելով չեմ անվանում  այդ մարդկանց հոգեկան հիվանդներ, չէ, կասկածներ եմ ներկայացնում, որ այդ մարդիկ  ունեն հոգեկան հիվանդության հետ կապված խնդիր, անհրաժեշտ է հետազոտության, անհրաժեշտության դեպքում բուժում»,- ասաց Մ. Խաչատրյանը: