«Անհավանական սեքսուալ». Դուա Լիպան առանց կրծկալի զարմացրել է երկրպագուներին

Նա արձակել է մազերը եւ զուսպ դիմահարդարմամբ է

Դուա Լիպան վառ ֆոտոշարքի է մասնակցել. 24-ամյա երգչուհին ու մոդելը ներկայացել է անկեղծ հագուստով։ Նա հետաքրքիր կերպար է ընտրել՝ վառ դեղին բոդի, որը գրավիչ կտրվածք ունի կրծքի, որովայնի ու մեջքի հատվածում. մոդելը «մոռացել է» կրծկալի մասին։

Կիպ հագուստն ընդգծել է մոդելի սլացիկ կազմվածքը եւ կուրծքը։ Դուան սեւ զուգագուլպա է կրել եւ բարձրակրունկ կոշիկներ։

Լիպան ազդեցիկ դիրք է ընտրել՝ ցուցադրելով երկար, սլացիկ ոտքերը եւ գրավիչ ազդրերը։ Նա արձակել է մազերը եւ զուսպ դիմահարդարմամբ է։ Կերպարի գլխավոր շեշտադրումը վառ կարմիր շուրթերն են։

Երկրպագուներին հիացրել է երգչուհու նոր կերպարը։ «Անհավանական սեքսուալ», «Դեղին գույնը շատ է սազում ձեզ», «Հիանալի մտահղացում ֆոտոշարքի համար»,- գրել են օգտատերերը։ Լիպան հայտնել է, որ մոտ օրերին երկրպագուները կկարողանան ABC-ի եթերում դիտել իր վառ ելույթն ամերիկան ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության ընթացքում։ «Ուրախ եմ ելույթ ունենալ ձեզ համար»,- լուսանկարի մեկնաբանություններում նշել է Լիպան։ Փրեվյուն արդեն իսկ հրապարակվել է ալիքիւ պաշտոնական էջում։