Տրամադրության գույնը սեւ․ Շողեր Թովմասյանի շքեղ կերպարը

Առաջին հայացքից, ոնց որ վիրահատած լինի, բայց ձեր քիթը վիրահատած չի

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի իր լուսանկարների շարքը պարբերաբար համալրում է նորերով ՝ ներկայացնելով իր նոր կերպարները։ Հմայիչ դերասանուհին մշտապես փայլում է իր ոճային կերպարներով։

Դերասանուհին միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ կերպարում։ Շողերը կրում է սեւ գույնի հագուստ․ լաքապատ տաբատ, թավշյա վերնազգեստ, ոճային բարձրակրունկներ։ Վարսերը գեղեցիկ հավաքված են, մեղմ շպարով է։ Լուսանկարին կից դերասանուհին հումորային գրառում է կատարել՝ գրելով․ «Քիչ մը ծուռ)))»։

Ավելի վաղ հրապարակած լուսանկարում Շողերը կրում էր սեւ երանգի հագուստ։ Նա վառ կարմիր շրթներկով էր, վարսերը հավաքված էին։ Դերասանուհին հրապարակմանը կից հարց էր ուղղել հետեւորդներին՝ գրելով․ «Ուշադրությու՜ն!!!Ով առաջինը գուշակեց արդյո՞ք իմ քիթը վիրահատած է թե ոչ, նա ստանում է իմ կողմից նվեր մրցանակ։ Նախապես ասեմ, որ ինձ շատ լավ ճանաչող մարդիկ՝ (հարազատներ, ընկերներ, բարեկամներ) քոմենթ չթողնեք))) Դե սկսեցինք»։ Հարցին պատասխանել էր նաեւ Շողերի ամուսինը՝ հումորիստ, դերասան, հանդիսավար, երաժիշտ Գրիշա Աղախանյանը։ Նա գրել էր․ «Առաջին հայացքից, ոնց որ վիրահատած լինի, բայց ձեր քիթը վիրահատած չի»։ Ինչին կինը հումորով պատասխանել է ամուսնուն՝ ասելով, թե որտեղից գիտի նա։