«Թավշյա դդում» և «Դեբիլների ապստամբություն» խորագրով եւս երկու նմանատիպ միջոցառում ներկայացնենք արտերկրում

Արդեն դիմել են, սակայն պատասխան չեն ստացել

Այսօր Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանում «ՎԵՏՕ» նախաձեռնությունը կազմակերպել էր ֆուտուրիստական ներկայացում «Ազատագրենք քաղբանտարկալ Արսեն Բաբայանին» խորագրով:

Ներկայացման ավարտից հետո նախաձեռնության անդամներից Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվում են եւս երկու նմանատիպ միջոցառում ներկայացնել՝ «Դեբիլների ապստամբություն» եւ «Թավշյա դդում» խորագրով:

Նա ասաց, որ այդ երկու միջոցառումը նախատեսում են անցկացնել բարձր բեմերում՝ արտերկրում: Արդեն դիմել են, սակայն պատասխան չեն ստացել:

Մանրամասները՝ տեսանյութում: