Քարակերտում տեղի ունեցած կրակոցների հեղինակը ԵԿՄ անդամ է

Այսօր միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում տեղակայված Թալին ՋՕԸ-ի գրասենյակում

Արդեն հայտնել էինք, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում տեղակայված Թալին ՋՕԸ-ի գրասենյակում:

Ըստ 168.am կայքի ստացված տեղեկությունների՝ գրասենյակ են ներխուժել Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) անդամ Սափեյան եղբայրներն՝ իրենց որդիներով, ու զենքի սպառնալիքով փորձել են իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ, ինչից հետո վիճաբանություն է սկսվել, կրակոց է հնչել ՋՕԸ-ի աշխատակիցներից մեկի ուղղությամբ:

ArmDaily.am-ի տեղեկություններով ՋՕԸ պետի տեղակալ են ցանկացել նշանակել Մկրտիչ Սափեյանի կրտսեր որդուն՝ Անդրանիկ Սափեյանին, իսկ ահա կրակողը եղել է Տավրոս Սափեյանը, ով Անդրանիկ Սափեյանի եղբայրն է, ով մինչ ոստիկանների ժամանելը դիմել է փախուստի: Նշենք, որ Մկրտիչ և Ժորա Սափեյանները և նրանց որդիները ԵԿՄ անդամներ են և հովանավորվում են այժմյան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի կողմից:

Մեր տեղեկություններով այս պահին ՋՕԸ աշխատակիցները հարցաքննվում են: