Անգլիայում հանգուցյալ թոշակառուի տան սառցարանից Վերածննդի դարաշրջանին պատկանող թանկարժեք զարդեր են հայտնաբերվել

Բացի նշվածից՝ թոշակառուի տանը 17-րդ դարի պատկանող շափյուղյա և ռուբինե քարերով իտալական զարդ է եղել, որը փորձագետները 15 հազար ֆունտ ստերլինգ են գնահատել

Անգլիայի Ուիլթշիր կոմսության հանգուցյալ բնակչուհու տանը 16-րդ դարի պատկանող զարդերով լի թաքստոց է հայտնաբերվել, գրում է Daily Mail-ը։

թանկարժեք

Հանգուցյալ բրիտանուհու թոռները ենթադրել են, որ նրա տանը կարող են արժեքավոր իրեր լինել։ Նրանք աճուրդի ոլորտի մասնագետներ են հրավիրել՝ բնակարանն ուսումնասիրելու։

թանկարժեք

«Մենք մանրակրկիտ կերպով զարդեր էինք որոնում․ փնտրում էինք ամեն անկյունում։ Գործընկերս բացեց սառցարանը և անսպասելիորեն այնտեղ թաքստոց գտավ»,- պատմել է փորձագետը։

թանկարժեք

Սառած մսի մոտ թանկարժեք զարդեր են եղել՝ այդ թվում 30 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ մի կախազարդ։ Բացի նշվածից՝ թոշակառուի տանը 17-րդ դարի պատկանող շափյուղյա և ռուբինե քարերով իտալական զարդ է եղել, որը փորձագետները 15 հազար ֆունտ ստերլինգ են գնահատել։

թանկարժեք

«Նախորդ սերնդի շատ ներկայացուցիչներ են նախընտրել թանկարժեք իրերը տանը պահել։ Առաջին բանը, որ արեցինք, ներքնակի տակ նայելն էր։ Կահույքը շատ հին էր, պաստառները՝ նույնպես։ Ընտանիքը ենթադրաբար չգիտեր՝ թոշակառուն ինչեր էր պահել և որտեղ։ Նրանք պատմեցին, որ 1960-ական թվականներին թոշակառուն ապահովված է եղել և Լոնդոնի ոսկերիչներից ու աճուրդներից յուրօրինակ իրեր է գնել»,- ասել է փորձագետը։

թանկարժեք

Մասնագետի խոսքով՝ գտնված զարդերի մի մասը պատկանել է Վերածննդի դարաշրջանին, և այն, որ դրանք պահվել են սառնարանում, ոչ մի կերպ չի ազդել նրանց որակի վրա։ Գտնվել են նաև զարդերի մեծ մասի փաստաթղթերը, ինչն էլ վկայել է դրանց ծագման մասին։

թանկարժեք

Փորձագետների խմբին հաջողվել է հանգուցյալ կնոջ տնից 30 թանկարժեք իր գտնել, այդ թվում՝ ոսկյա և արծաթյա մատանիներ, թևնոցներ, կախազարդեր և ականջօղեր։ Գտնված բոլոր թանկարժեք իրերը վաճառվելու են նոյեմբերի 13-ին Սուինդոն քաղաքում կայանալիք աճուրդի ժամանակ։

թանկարժեք