Քիմ Քարդաշյանը մոր 64-ամյակի առթիվ վարձակալել է իրենց նախկին տունը և ճաշկերույթ կազմակերպել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

39-ամյա Քիմն անակնկալը լիարժեք դարձնելու համար նույնիսկ փոխել է տան պատերի պաստառներն ու խոհանոցի կահույքն այնպես, ինչպես եղել է իրենց բնակության տարիներին

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը մոր՝ Քրիս Ջեների ծննդյան 64-ամյակի կապակցությամբ վարձակալել է Բևեռլի Հիլզում գտնվող իրենց նախկին տունը և անակնկալ երեկույթ կազմակերպել նրա համար, գրում է Daily Mail-ը:

ՔԻՄ

39-ամյա Քիմն անակնկալը լիարժեք դարձնելու համար նույնիսկ փոխել է տան պատերի պաստառներն ու խոհանոցի կահույքն այնպես, ինչպես եղել է իրենց բնակության տարիներին:

Աղբյուրը գրում է, որ անակնկալի մասին ընտանիքի անդամներից ոչ ոք տեղյակ չի եղել. Քիմը նրանց ու Քրիսի մտերիմ ընկերուհիներին Բևեռլի Հիլզում ճաշի է հրավիրել:

ՔԻՄ

«Ես վարձակալել եմ մեր մանկության տունը: Այս տան հետ են կապված մեր բոլոր՝ հատկապես հայրիկի հետ կապված հիշողությունները: Այստեղ են ծնվել Քարդաշյան ընտանիքի բոլոր երեխաները»,- Instagram-ում հայտնել է Քիմը:

ՔԻՄ

«Ցանկացած ոք, ով ճանաչում է մորս, գիտի, որ նա զգացմունքային մարդ է»,- հայտնել է Քիմը տեսանյութում, որտեղ 64-ամյա Քրիս Ջեներն ակնհայտորեն հուզված տեսք ունի:

ՔԻՄ

Քիմի խոսքով՝  ճաշի ընթացքում ընտանիքի անդամներն արտասվել են, քանի որ մտովի վերադարձել են անցյալ:

Նշենք, որ Քարդաշյան-Ջեներ ընտանիքի մայր Քրիս Ջեները նոյեմբերի 5-ին տոնել է ծննդյան 64-ամյակը: Իրապատում շոուի աստղի ծննդյան տոնը մաղթանքներով, անակնկալներով ու նվերներով են «հագեցրել» վերջինիս երեխաները:

ՔԻՄ

39-ամյա Քիմ Քարդաշյանն Instagram-ում գրել էր. «Ծնունդդ շնորհավոր, մամ: Այսօր քո օրն է: Դու ամբողջ աշխարհում լավագույն մայրն ես:

ՔԻՄ

Երբ տեսնում եմ, թե ինչպես ես կարողանում հոգալ քո 6 երեխաների, միլիոնավոր թոռների մասին ու նրանց ստիպում սիրված ու առանձնահատուկ զգալ, քո հանդեպ իմ հարգանքն ու սերն օրըստօրե ավելանում է»:

Inside: Her sisters Kylie Jenner, 22, and Kourtney Kardashian, 40, shared snaps inside the lunch that showed off the personalized napkins for every guest and the retro table cloth and landline phone