Ինչու է Հայկ Մարությանը Թբիլիսի մեկնել ինքնաթիռով. պարզաբանում

Հայկ Մարությանի ծառայողական 2 մեքենաները հաշվետու ժամանակահատվածում ծախսել են մոտ 3,5 անգամ պակաս վառելիք, քան նախորդ քաղաքապետին սպասարկող մեկ մեքենան

Քաղաքապետի տրանսպորտային ծախսերի մասին.

«168 ժամ»-ը լուր է տվել Երեւանի պատվիրակության՝ հոկտեմբերի սկզբին Թբիլիսիի կատարած այցի վերաբերյալ՝ հարեւան երկրի մայրաքաղաք ինքնաթիռով մեկնումը փորձելով ներկայացնել որպես շռայլություն: Նախ՝ ֆիքսենք, որ մեքենաներով մեկնումը մի շարք լրացուցիչ ծախսեր է պահանջում, այդ թվում՝ վարորդների սնունդն ու գիշերակացը, ինչը չկա ինքնաթիռով մեկնման դեպքում: Բացի դրանից, մեքենայով մեկնելու պարագայում ամբողջ պատվիրակությունը պետք է Երեւանից դուրս գար մեկ օր առաջ՝ Թբիլիսիում պաշտոնական միջոցառումներին հասցնելու համար: Հետեւաբար, պատվիրակությունը առնվազն մեկ ավել օր պետք է ծախսեր՝ համապատասխան ֆինանսական հետեւանքներով հանդերձ, կրկին՝ գիշերակաց, սնունդ եւ այլն: Եվ էստեղ դեռ հարց է՝ իրականում որ տարբերակն է ավելի էժան նստում համայնքի վրա:

Ինչ վերաբերում է քաղաքապետի տրանսպորտային ծախսերի արդյունավետությանը՝ առհասարակ. ստորեւ 2018-ի հունվար-սեպտեմբերին Երեւանի քաղաքապետին սպասարկող մեկ (!) մեքենայի ծախսերն են՝ համեմատած քաղաքապետ Հայկ Մարությանին 2019-ի նույն ժամանակահատվածում սպասարկած երկու (!) մեքենաների վառելիքի ծախսի հետ:

Ըստ այդմ, 2018-ի ինը ամիսների ընթացքում ծախսվել է 5740 լիտր բենզին (420դ/լ հաշվով՝ 2 213. 400 դրամ), իսկ 2019-ի ինն ամիսներին ծախսվել է 1640 լիտր բենզին՝ մոտ 688 800 դրամի: Այսպիսով, քաղաքապետ Հայկ Մարությանի ծառայողական 2 մեքենաները հաշվետու ժամանակահատվածում ծախսել են մոտ 3,5 անգամ պակաս վառելիք, քան նախորդ քաղաքապետին սպասարկող մեկ մեքենան:

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյան