Աղքատությունը հաղթահարելու միակ տարբերակն աշխատանքն է. Փաշինյան

Իհարկե ռազմավարական առումով մենք պետք է աղքատության հաղթահարման առաջնային գործիք համարենք կրթությունը, որովհետև կրթությունն է տալիս մրցունակություն

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է աղքատության հաղթահարման ժանապարհների մասին:

«Մենք 1000 ընտանիքի փողը տալիս ենք, անասունը տալիս ենք, կերը տալիս ենք, էն ականջի դրոշմելու բանը տալիս ենք, խորհրդատվությունը տալիս ենք ու մարդկանց ասում ենք, որ դրանով հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի նրանք աշխատեն ու իրենց աշխատանքով հաղթահարեն իրենց աղքատությունը: Սա աղքատության հաղթահարման մեր քաղաքականությունն է: Աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի: Չի կարող լինել աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ:

Իհարկե ռազմավարական առումով մենք պետք է աղքատության հաղթահարման առաջնային գործիք համարենք կրթությունը, որովհետև կրթությունն է տալիս մրցունակություն: Սակայն մենք պետք է հստակ արձանագրենք, որ դիպլոմը դեռևս կրթություն չէ:

Այս հարցի լուծումն է, որ պետք է լինի ԿԳՄՍՆ-ի գործունեության առաջնահերթությունը: Պարզ է, որ այս հարցի լուծումն առաջացնելու է դիմադրության բազմաթիվ դեպքեր, քանի որ սա հարվածում է բազմաթիվ դիպլոմ ունեցող ու դիպլոմ տվող մարդկանց գործունեությանը:

Բոլոր նրանք, ովքեր բարեկեցություն են հաստատել հանցավոր ճանապարհով, պետք է զրկվեն նման հնարավորությունից»,-ասաց նա: