39 000 դոլար, «TOYOTA PASSO 1.0», բնակարան. «Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավորի ունեցվածքը. «Փաստ»

Արթուր Մանուկյանը պատգամավորի մանդատը ստացել է սեպտեմբերի 13-ին
Արթուր Մանուկյան

«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը։

Էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Արթուր Մանուկյանը հայտարարագրել է բնակարան, ինչպես նաև «TOYOTA PASSO 1.0» մակնիշի ավտոմեքենա։

Պատգամավորի դրամական միջոցը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 39 000 ԱՄՆ դոլար։

Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների վերաբերյալ տվյալներ չկան։

Նշենք, որ Արթուր Մանուկյանը պատգամավորի մանդատը ստացել է սեպտեմբերի 13-ին։ «Իմ քայլը» խմբակցությունում Ա. Մանուկյանը փոխարինում է Էդգար Առաքելյանին, որն ավելի վաղ վայր էր դրել պատգամավորական մանդատը։ Արթուր Մանուկյանը թատրոնի և կինոյի դերասան է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում