Մարդիկ այնպիսին չեն, ինչպես տեսնում են իրենց հայելում

Այս երեւույթի մասին վաղուց արդեն հայտնի է, ասում են գիտնականները, որոնք փորձել են բացատրել դրա պատճառները

Մարդու իրական տեսքն այնքան էլ չի համապատասխանում այն պատկերին, որն ամեն օր տեսնում է հայելում։ Այս երեւույթի մասին վաղուց արդեն հայտնի է, ասում են գիտնականները, որոնք փորձել են բացատրել դրա պատճառները, տեղեկացնում է Planet- today-ը։

«Մարդիկ հազվադեպ են իրենց լավ ընդունում պատահական լուսանկարներում, նրանք դրանում մեղադրում են վատ լուսանկարչին, անհաջող լույսը, անորակ ֆոտոտեխնիկան եւ այլն։ Բայց իրական պատճառն այլ բան է։ Երբ դուք նայում եք հայելու մեջ, ձեր ուղեղը իրական ժամանակի ռեժիմում փոխում է պատկերն ու «գունազարդում» իրականությունը։ Մի խոսքով՝ այլ մարդիկ ձեզ բոլորովին այդպես չեն տեսնում, ինչպես դուք ինքներդ եք ձեզ տեսնում հայելում»,- նշում են հետազոտողները։

Խնդիրը բարդանում է արդի տեխնոլոգիաներով, որոնք, օրինակ, «խելացի» ալգորիթմերով սմարթֆոնների տեսքով օգտագործվում են սելֆի նկարների համար։ Այսինքն, եթե մինչ այդ ձեր քիչ թե շատ իրական տեսքը կարելի էր գնահատել լուսանկարներով, ապա հիմա, երբ սմարթֆոնների «խելացի» տեսախցիկներն իրենք են գունազարդում նկարները, մարդիկ ավելի խորն են ընկղմվում անուրջների աշխարհում։ Այս ամենը՝ դեռ ոչինչ, բայց այդ աշխարհի բախումներն իրականի հետ երբեմն հանգեցնում են լուրջ խնդիրների ինքնագնահատման եւ ընդհանրապես հոգեկանի առումով։

«Կարեւոր է հասկանալ, որ ձեր արտաքինի այն գծերը, որոնք ինքներդ վանող եք համարում, կարող են, ընդհակառակը, գրավիչ լինել այլ մարդկանց աչքում։ Որովհետեւ գեղեցկությունն ունիվերսակ բնութագիր չէ, որը կարելի է ինչ-որ բանով չափել, այլ նախասիրությունների համակարգ եւ տեսողական սելեկցիա»,- նշում են փորձագետները։