Մաքսիմ Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից.
ՍԱՂՄՈՍ ԾԶ (56)
Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, ողորմի՛ր ինձ, հոգիս Քեզ վրա սերն իմ հաստատեց: Լո՛կ Քո թևերի հովանու ներքո հույս պահպանեցի, մինչ աշխարհակուլ անօրենությունն այս իսպա՛ռ հեռանա: Աղաղակեցի՜ ես բարձրյալն Աստծուն, բարձրյալն Աստծուն՝ իմ Բարերարի՛ն, Նա երկինքներից Իր օգնությունը առաքեց ինձ մոտ՝ ապրեցնելով ինձ, և նախատինքի ենթարկեց նրանց, ովքեր ինձ առել իրենց ոտքի տակ՝ կոխրճո՛ւմ էին: Առաքե՛ց Աստված ողորմությունն ու ճշմարտությունն Իր և անձն իմ փրկե՛ց այն գազաններից, որոնց պատճառով մտահոգությամբ ընկա քնի մեջ: Մարդու զավակաց ատամներն իրենց զե՛նք են ու նետե՛ր, իսկ լեզուները սրե՛ր սուրասուր: Բայց Դու, Տե՛ր Աստված, բա՛րձր Ես առավել, քան Երկինքները, և փա՛ռքդ է հայտնի ո՛ղջ երկրով մեկ: Ոտքերիս առջև նրանք սարքեցին ճարպի՛կ որոգայթ՝ հոգիս այդպես՝ վա՛ր խոնարհեցնելով. փոսե՛ր փորեցին ընթացքիս առաջ, բայց իրե՛նք ընկան իրենց փորածում: Պատրա՛ստ է սիրտն իմ, Աստվա՛ծ, պատրա՛ստ է՝ օրհնաբանել Քեզ և սաղմոս ասել իմ ո՛ղջ փառքերով: Զարթնե՛ք, փառքե՜ր իմ, ժա՛մն է արթնության, արթնացե~ք՝ Աստծուն սաղմոս ասելով և օրհներգությա՛մբ, և ես արթնացա վաղ առավոտից: Ժողովրդի դեմ Անունդ պիտի ես խոստովանեմ և ազգերի մեջ սաղմո~ս երգեմ Քեզ: Մինչև վե՜րն երկինք՝ այդքա՛ն իսկ մե՜ծ է ողորմությունդ, ճշմարտությունդ է հասնում ամպերին: Դու գտնվում Ես ամենաբա՜րձր երկինքների մեջ, ամբողջ երկրին Քո փա'ռքն է իջնում, Աստվա՛ծդ ամենայն:
Փոխադրությունը գրաբարից` Մաքսիմ Անդրանիկի Ոսկանյանի
0Comments