Ատամի հեռացումից հետո անչափահաս է մահացել

Դեպքից մեկ ամիս անց երեխայի մոտ ուժեղ արնահոսություն է սկսվել, նա հոսպիտալացվել է, բայց կյանքը փրկել չի հաջողվել

Մոսկվայի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անչափահասի մահվան փաստով: Երեխան մահացել է բարդացումների հետևանքով, որոնք առաջացել են նրա մոտ ատամի հեռացումից հետո:

Ինչպես հաղորդել են ՌԴ քննչական կոմիտեից, երեխայի մոտ ատամի հեռացման բժշկական միջամտությունը կատարվել է մայրաքաղաքի հարավարևմտյան կլինիկաներից մեկում: Դրանից մի քանի օր հետո բարդություններ են առաջացել, և անչափահասին նորից տարել են ատամնաբուժական կլինիկա: Վիճակի էական փոփոխություն, սակայն, չի գրանցվել:

Դեպքից մեկ ամիս անց երեխայի մոտ ուժեղ արնահոսություն է սկսվել, նա հոսպիտալացվել է, բայց կյանքը փրկել չի հաջողվել: