Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին ազատ են արձակել

Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին մեղադրանք է առաջադրվել քրօրի 308-րդ հոդվածի 2-րդ մասով

Վերաքննիչ քրեական դատարանը (Ս. Մարաբյան) քիչ առաջ կալանավորումից ազատ արձակեց Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ Արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանին մեղադրանք է առաջադրվել քրօրի 308-րդ հոդվածի 2-րդ մասով։