Արքայազն Հարրին Անգլիայից Ճապոնիա թռչել և վերադարձել է սովորական էկոնոմ դասի ինքնաթիռով

Հարրին այս քայլին է գնացել վերջերս տեղի ունեցած սկանդալի պատճառով

Արքայազն Հարրին Անգլիայից Ճապոնիա թռչել և վերադարձել է սովորական էկոնոմ դասի ինքնաթիռով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Ճապոնիայում արքայազնը մասնակցել է ռեգբիի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչին: Վերոնշյալ ինքնաթիռով թռչող ուղևորներից մեկը հրապարակել է արքայազնի լուսանկարը և վերնագրել այն․ «Օ սատանան տանի, սա արքայազն Հարին է: Ես գրեթե ընկա աթոռից, երբ նա ինքնաթիռ բարձրացավ»,-գրել է զբոսաշրջիկը։

Նշվում է, որ Հարրին այս քայլին է գնացել վերջերս տեղի ունեցած սկանդալի պատճառով։ Արքայազնին և նրա կնոջը քննադատել են այն բանից հետո, երբ վերջիններս մի քանի անգամ թռիչքներ են իրականացրել մասնավոր ինքնաթիռով՝ այդկերպ աղտոտելով շրջակա միջավայրը։

Բուքինգհեմյան պալատը չի մեկնաբանել լուրերը: