Կարևորը՝ իմանալ, թե ում հետ ես համբուրվում. Վլադիմիր Պուտին

Կիսելևն իր հերթին արձագանքել է, որ համբուրվում է միայն իր սիրելի կնոջ հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կատակել է «Ռուսաստանի ուսանողական ջոկատների» ղեկավար Միխայիլ Կիսելևի պարգևների մասին խոսելիս։ Ռուսաստանի ղեկավարը դրանց թիվը համեմատել է Լեոնիդ Բրեժնևի պարգևների քանակի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Կիսելևը, պատասխանելով Պուտինի կատակին, ասել է, որ այդ ցուցանիշով չի հասնի Բրեժնևին։

Հանդիպման մեկ այլ մասնակից նույնպես կատակել է՝ նշելով, որ վերջինս համբուրվում է այնպես, ինչպես ԽՍՀՄ առաջնորդը։

«Կարևորը՝ իմանալ, թե ում հետ ես համբուրվում»,-կատակել է Պուտինը։

Կիսելևն իր հերթին արձագանքել է, որ համբուրվում է միայն իր սիրելի կնոջ հետ․ «Եվ նաև որդուս՝ քնելուց առաջ»,-ավելացրել է նա։