Բաթումում մեկնարկել է պաշտպանության և անվտանգության հարցերին նվիրված 13-րդ խորհրդաժողովը

Ավելի ուշ հյուրանոցի վարչակազմը հայտարարել է, որ ազդանշանը միացել է խոհանոցում ոչ մեծ ծխոտման պատճառով, սակայն ներկայում ամեն ինչ կարգին է

Վրաստանի Բաթում քաղաքում նոյեմբերի 6-ին մեկնարկել է պաշտպանության եւ անվտանգության հարցերին նվիրված 13-րդ խորհրդաժողովը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների 230-ից ավելի ներկայացուցիչներ եւ փորձագետներ: Այդ մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Շատ հաճելի է, որ այսօր Բաթումում նման կարեւոր խորհրդաժողով է անցկացվում: Վրաստանը կարեւոր վայրերից մեկն է մեր տարածաաշրճանի անվտանգության համար»,-ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ բացելով խորհրդաժողովը:

Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին ալիքի տեղեկատվության համաձայն, խորհրդաժողովի աշխատանքի սկսվելուց մեկ ժամ առաջ միջոցառման մասնակիցներին, որը տեղի է ունենում Hilton հյուրանոցում, հարկ է եղել մի քանի րոպեով լքել շենքը տարհանման ազդանշանի պատճառով: Այն բանից հետո, երբ անվտանգության ծառայությունը համոզվել է, որ ամեն ինչ կարգին Է, պատվիրակները վերադարձել են հյուրանոց:

Ավելի ուշ հյուրանոցի վարչակազմը հայտարարել է, որ ազդանշանը միացել է խոհանոցում ոչ մեծ ծխոտման պատճառով, սակայն ներկայում ամեն ինչ կարգին է:
Խորհրդաժողովի աշխատանքին, մասնավորապես, կմասնակցեն Վրաստանի խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեն, պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին. Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Բուլղարիայի պաշտպանության փոխնախարար Ատանաս Զարիանովը, Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Կարաօսմանօղլուն, Եվրոպայում ԱՄՆ-ի բանակի հրամանատար Քրիստոֆեր Քավոլին, ամերիկացի կոնգրեսական Ադամ Քինզինգերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: