Երկու օր Էգեյան ծովում նավարկող զբոսաշրջիկ կինը կոնֆետների շնորհիվ ողջ է մնացել

Նա 37 ժամ անցկացրել էր փչովի նավակում, քանի որ նրան հոսանքը տարել էր, մինչև փրկարարները եկել ու փրկել են նրան
կին

Երկու օր Էգեյան ծովում նավարկող զբոսաշրջիկ կինն իր մոտ ունեցած կոնֆետների շնորհիվ ողջ է մնացել։ Նորզելանդացի Քուշիլա Սթեյնին փրկել են կիրակի օրը, հայտնում է BBC-ն։

Նա 37 ժամ անցկացրել էր փչովի նավակում, քանի որ նրան հոսանքը տարել էր։ Կինն իր մոտ ունեցել էր մի բուռ ծծովի կոնֆետ, որոնք օգնել են նրան դիմանալ մինչեւ փրկարարների հայտնվելը, իսկ որպեսզի չցրտահարվի Քուշիլան փաթաթվել էր աղբի համար նախատեսված պլաստիկե տոպրակների մեջ։

Սթեյնն ամբողջ կյանքում ծով է դուրս գալիս, եւ հասկանալով, որ իրեն կփնտրեն, գլխին հագել է վառ կարմիր պլաստիկե տոպրակ ու հայելու օգնությամբ փորձել է ուշադրություն գրավել։

Հունաստանի առափնյա պարեկային ծառայությունը նրան հայտնաբերել է Կրետեից 100 կմ հյուսիս։

Քուշիլա Սթեյնը Մայք անունով մի բրիտանացու օգնել էր զբոսանավը Թուրքիայի հարավից Աթենք քշել։

Ճանապարհին նա որոշել է «հանգստանալ», ինչպես ասում է նրա մայրը, եւ ուրբաթ օրը փչովի նավակով ուղեւորվել է դեպի Ֆոլեգանդրոս կղզի։

Հետդարձի ճանապարհին նա կորցրել է թիերից մեկը, եւ ուժեղ քամին նրան բաց ծով է հանել։

Զբոսանավի տերը, հայտնաբերելով, ու Քուշիլան չի վերադարձել, նրա անհետացման մասին տեղեկացրել է հունական իշխանություններին։ Սկսվել են որոնողական գործողություններ, որին մասնակցել են վեց նավեր, ուղղաթիռ եւ նույնիսկ ստորջրյա դրոն։

Նավարկելու ընթացքում Սթեյնը մեծ տառերով նավակի վրա գրել է Նոր Զելանդիայում ապրող իր մոր անունը եւ հեռախոսահամարը, քանի որ մտավախություն ուներ, որ չի փրկվի։

Հունական առափնյա պարեկային ծառայությունը նրան հայտնաբերել է կիրակի օրը, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց՝ ցրտահարված եւ ջրազրկված։

Նորզելանդական մամուլը գրել է, որ փրկվելուց հետո Քուշիլան զանգել է մորը եւ հայտնել, որ իր հետ ամեն ինչ կարգին է եւ նույնիսկ իր մոտ մեկ կոնֆետ է մնացել։