«Ֆանտաստիկ գազաններ 3» ֆիլմի նկարահանումները տեղի են ունենալու Բրազիլիայում

Ըստ հաղորդման՝ նկարահանումները մեկնարկելու են 2020 թվականի գարնանը

Warner Bros. ընկերության «Ֆանտաստիկ գազանները» ֆիլմի հերթական մասի նկարահանումները տեղի են ունենալու Բրազիլիայում. ֆիլմը կթողարկվի 2021-ին, գրում է Daily Mail-ը:

ֆիլմ

Ըստ հաղորդման՝ նկարահանումները մեկնարկելու են 2020 թվականի գարնանը: Ֆիլմի երրորդ մասում դերասանուհի Ջեսիկա Ուիլյամսի կերտած Էլալի (Լալլի) Հիքսի կերպարը կլինի գլխավորներից մեկը:

Էլալի (Լալլի) Հիքսի կերպարը հանդես էր եկել «Ֆանտաստիկ գազաններ․ Գրինդելվալդի հանցանքները» ֆիլմում՝ որպես Հոգվարթսի կախարդության և մոգության ուսուցիչ:

ֆիլմ

2016 թվականին թողարկված «Ֆանտաստիկ գազաններ ու որտեղ գտնել դրանց» ֆիլմի նկարահանումները տեղի էին ունեցել Նյու Յորքում, իսկ 2018 թվականին թողարկված «Ֆանտաստիկ գազաններ․ Գրինդելվալդի հանցանքները» ֆիլմը նկարահանվել էր Փարիզում:

ֆիլմ

Հաղորդվում է, որ ֆիլմում իրենց դերերով հանդես կգան նաև Էդի Ռեդմեյնը և Ջոնի Դեպը: