ԱՄՆ դեսպան-Սերժ Սարգսյան սառը ցնցուղը, կամ՝ թավշյա վիրուսը այլևս չունի վստահություն

Թավշյա ամերիկամետության միֆը կոտրվեց

ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար:

Այս հանդիպումով փշրվեց նիկոլական արևմտամետ գործիչների վերջին հույսը:

Կոտրվեց թավշյա ամերիկամետության միֆը և վերահաստատվեց մի պարզ ճշմարտություն, որ Սերժ Սարգսյանը նույն Սերժ Սարգսյանն է`անկախ նրանից, որ ինքը չի այս պահին երկրի ղեկին, բայց նա մնում է անհասանելի քաղաքական մեծություն, թե ներքին,թե արտաքին քաղաքական հարցերում:

Հայաստանը իշխանազավթումից հետո չունի կանխատեսելի զարգացումների օրակարգ, սպասումները խիստ բացասական են,այդ թվում ԱՄՆ կողմից:

Չկա վստահություն,որ թավշյա վիրուսը կարող է ապահովել խաղաղություն և ժողովրդավարություն:

Նրանք իրենց ատելության քարոզներով, հասարակության պառակտումներով և ժողովրդավարական հիմնարար նորմերի խախտումներով են զբաղված միայն պոպուլիզմի կայացումն է դարձել, որպես պետության հիմնարար ձեռքբերում:

Նախկին Նախագահը բնական է, որ ոչ միայն մտահոգ է ստեղծված ծանր վիճակով, այլ նաև վստահ եմ ունի ասելիք և ունի իր լուծումները, թե Արցախի,թե

Հայաստանի ապագայի գերկարևոր հարցերում, ինչը անկասկած կառավարական դաչաների պատի գույներից կարևոր է:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը