Երկրորդ գալուստ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Տեր, գործածիր մեզ, կարևոր չէ բոլորովին, թե ինչքան ժամանակով. միայն դիր մեզ այնտեղ, ուր մենք կարող ենք լավագույն ձևով ծառայել Քեզ և առավել ազդեցություն ունենալ մեր շրջապատի վրա՝ Քո Փառքի համար

Հիսուս

Նոյեմբերի 5

Հիսուս, սփոփիչ բոլոր վշտացյալների, օգնիր մեզ՝ Քո մխիթարությունը հասցնել բոլոր այն կարոտյալ սրտերին, որոնց Քո սփոփանքն ես կամենում հասցնել մեր միջոցով: Տեր, գործածիր մեզ, կարևոր չէ բոլորովին, թե ինչքան ժամանակով. միայն դիր մեզ այնտեղ, ուր մենք կարող ենք լավագույն ձևով ծառայել Քեզ և առավել ազդեցություն ունենալ մեր շրջապատի վրա՝ Քո Փառքի համար:

Աշխարհը վաղուց ի վեր Իմ տնօրինության տակ կլիներ, եթե բոլոր նրանք, որ ճանաչում են Ինձ իբրև Տեր և Իբրև Քրիստոս, իրենց անձն անվերապահորեն Իմ տրամադրության տակ դնեին՝ գործածելու համար: Ես կարող եմ յուրաքանչյուր մարդկային մարմին առավելագույս օգտագործել, ինչպես որ՝ իբրև Աստծո Սիրո ու Զորության անոթ էի օգտագործում Իմ մարդկային մարմինը:

Ես չէ, որ ուշացնում եմ Իմ Երկրորդ Գալուստը, Իմ հետևորդներն են, որ ուշացնում են Այն:

Եթե ամեն մարդ ապրեր Ինձ համար, Իմ մեջ, Իմ միջոցով և թույլ տար, որ իր մեջ ապրելով՝ գործածեմ իրեն՝ արտահայտելու համար իր մեջ բնակվող Աստվածայինը, ինչը հայտնի արեցի երկրի վրա Իմ Մարմնով. այնժամ աշխարհը վաղուց արդեն Ինձ եկած կլիներ, և Ես Յուրայիններին պահպանելու համար Այդտեղ կլինեի:

Իմ սիրելիներ, նշանակում է՝ դուք պիտի ջանաք ապրել միայն Ինձ լավագույնս արտահայտելու ցանկությամբ՝ ցույց տալու համար Իմ Սերը աշխարհին: